17.10.2016|
10:30
Թուրքմենստանում փետրվարի 12-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Սեպտեմբերին Թուրքմենստանի խորհրդարանը և Ավագների խորհուրդը հավանություն տվեցին սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը հնարավորություն ստացավ պաշտոնավարել մինչև կյանքի վերջը, նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացվեց` հինգից յոթ տարվա, բացի այդ` ընտրելու հնարավորությունից զրկվեցին 70 տարեկանից մեծ քաղաքացիները: